211652_close_icon

Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

views-count1081 դիտում article-date 20:25 09-12-2025
 Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր