211652_close_icon

Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

views-count2062 դիտում article-date 11:50 27-12-2025
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ, Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Աբովյանի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ ՀԻՄՆԱԴՐԱՄ 

Նմանատիպ նյութեր