211652_close_icon

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայկական պատվիրակությունն արդեն Թբիլիսում է

views-count2773 դիտում article-date 15:18 07-12-2025
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում է։ Այդ մասին հայտնում է Առաջին ալիքը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտը:

Ալբերտը երգի աշխարհում իր առաջին քայլերը կատարել է 6 տարեկանում։ 2018-ից նա հետևում է «Եվրատեսիլին»՝ որպես հավատարիմ երկրպագու, իսկ վերջին 3 տարիներին եռանդով փորձում է իրականություն դարձնել իր երազանքը՝ մասնակցել «Մանկական Եվրատեսիլին»։

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։

 

Նմանատիպ նյութեր