211652_close_icon

2016-2025 թ հունվարի 1-ի տվյալներով, ՀԷՑ սեփականատերը աշխատավարձի ֆոնդին ավելացրել է 11,2 մլրդ դրամ

views-count463 դիտում article-date 15:07 06-12-2025
Ընկերությունը հենց այս պահին անցնում է հարկային ստուգում օրենքի ողջ խստությամբ և գրեթե  այդ ստուգումը ավարտվել է առանց որևէ էական խախտումների: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԷՑ Վերահսկողական Կոմիտեն։

«Հատուկ հանրության համար հրապարակում ենք, որ տեսնեք, թե ինչպես 2015 թ ընկերությունը փակեց շահույթով, այն որ կուտակված վնաս կար 34 մլրդ ՀՀ դրամ 2015 թ. Դեկտեմբերի 31-ով: Ինչ վերաբերվում է ներդրումներին, մինչև Տաշիր Ընկերությունների խմբի կողմից «ՀԷՑ» ՓԲ ընկերության ձեռք բերելը ընկերությունում էական ներդրումներ չեն իրականացվել, ինչի պատճառով 2016 թ. Տաշիր Ընկերությունների խմբին է փոխանցվել բարոյապես մաշված և շահագործման ժամկետը մի քանի անգամ անցած (ինչը չի թույլատրվում տեխնիկական կանոնակարգերով) ենթակառուցվածք:

Դրված էր շատ լուրջ հարց ինչպես իրականացնել խոշոր ծավալի ներդրում, առանց սակագնի վրա ազդելու (բարձրացնելու), ինչը հաջողությամբ իրականացվել է 2016 թ. – 10,9 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2017 թ. – 23,64 մլրդ ՀՀ դրամ ներդրում2018 թ. – 21,5 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2019 թ. – 31,5 մլրդ ՀՀ դրամ ներդրում2020 թ. – 36,65 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2021 թ. – 49,3 մլրդ ՀՀ դրամ ներդրում2022 թ. – 26.1 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2023 թ. – 34,8 մլրդ ՀՀ դրամ ներդրում2024 թ. – 38,2 մլրդ ՀՀ դրամ ներդրում

Ընդհանուր 272 մլրդ ՀՀ դրամ ներդրումային աշխատանք, հստակ աշխատանքների ցանկով: Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ղեկավար կազմի աշխատավարձի բյուջեին, լավ կլիներ գոնե մի քիչ սակագնի կառուցվածքից և քաղաքականությունից հասկանայիք ու Ձեր ոտքերի տակ փոս չփորեիք, մի քիչ կարդացեք, նոր գրեք:

Սակագնով «ՀԷՑ» ՓԲ ընկերության աշխատակիցներին փոխհատուցվում է ՀԱՐԿԵՐՈՎ 250 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր աշխատակցին: 2016 – 2025 թ հունվարի 1-ի տվյալներով, ՀԷՑ ՓԲ ընկերության սեփականատերը իր սեփական միջոցներից աշխատակիցների աշխատավարձի ֆոնդին ավելացրել է 11,2 մլրդ ՀՀ դրամ:

Այսպիսով, ևս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում  խեղաթյուրել իրական տեղեկությունները»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր