211652_close_icon

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փոխել է Հարավային Կովկասում տիրող մթնոլորտը․ Արմեն Գրիգորյան

views-count343 դիտում article-date 15:25 06-12-2025
Երևանի և Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փոխեց մթնոլորտը Կովկասում։ Այս մասին ասել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Դոհայում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի մասնակցությամբ կայացած պանելային քննարկման ժամանակ։

«Այժմ մենք քննարկում ենք ոչ թե բուն հակամարտությունը, այլ այն, թե ինչպես ամրապնդել խաղաղությունը և ինչպես ինստիտուցիոնալացնել այն»։

Գրիգորյանի խոսքով՝ ապագայում խաղաղության համաձայնագրի վավերացումը և տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ինստիտուցիոնալացման գործընթացի մի մասն են:

Նմանատիպ նյութեր