2019-ի լռության իրական գինը․ ինչպես անգործությունը բերեց 2020-ի պատերազմին․ Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել․
«Այս թողարկման ընթացքում վերլուծել եմ ՀՀ #կառավարության կողմից ներկայացված պաշտոնական փաստաթղթերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման փաթեթը՝ #Արցախ ի հարցի լուծման հնարավոր տարբերակներով։ Փաստերը ցույց են տալիս, որ դեռևս 2019 թվականին հայկական կողմը ստացել էր առաջարկություններ, որոնք, պատշաճ քաղաքական ու դիվանագիտական արձագանքի դեպքում, կարող էին կանխել 2020 թվականի լայնամասշտաբ #պատերազմ ը։
Սակայն այդ գործընթացը փաստացիորեն կոծկվել է հանրությունից, իսկ իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե նման փաստաթղթեր գոյություն չունեն։ Միևնույն ժամանակ մինչ օրս բացակայում է հանրային հաշվետվություն՝ ինչ պատասխան է տրվել Մինսկի խմբին, կամ ընդհանրապես տրվել է արդյոք որևէ փաստարկված պատասխան։ Այսօր հասարակական օրակարգում միտումնավոր շահարկվում են հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները, որոնք վերածվել են քաղաքական մանիպուլյացիայի և պաշտոնների հասնելու գործիքի։ Այդ թեմաների մոնետիզացումը իրական պատասխանատվությունից շեղելու միջոց է»-, գրում է Էդմոն Մարուքյանը
Մանրամասն՝ տեսանյութում