Ուսիկը` տարվա լավագույն բռնցքամարտիկ․ WBC
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC, WBA և IBF գոտիների տիրակալ Ալեքսանդր Ուսիկը (24-0, 15 նոկաուտ) Համաշխարհային բռնցքամարտի խորհրդի՝ WBC-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկ։ Այս մասին հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Առաջին կիսամիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Քեյթի Թեյլորն էլ (25-1, 6 նոկաուտ) ճանաչվել է տարվա լավագույն կին բռնցքամարտիկ։
WBC-ի 63-րդ ամենամյա համաժողովը այս օրերին տեղի է ունենում Բանգկոկում: