211652_close_icon
views-count2203 դիտում article-date 15:01 05-11-2023

Նոել Միքայելյանը՝ WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն

Նոել Միքայելյանը՝ WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն է։

Նոելի մրցակիցը 35-ամյա Իլունգա Ջունիոր Մակաբուն էր Կոնգոյից, փոխանցում է armsport-ը:

Միքայելյանը երկրորդ ռաունդում նոկդաունի ենթարկեց 35-ամյա Մակաբուին։ Երրորդ ռաունդում Մակաբուն կրկին նոկդաունի ենթարկվեց, և թեև նա վեր կացավ մինչև հետհաշվի ավարտը, մրցավարը դադարեցրեց պայքարը։

Այդպիսով՝ Նոել Միքայելյանը նվաճեց WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ տոնելով իր 27-րդ հաղթանակը կարիերայում։

Նմանատիպ նյութեր