Սերբիայի նախագահը հայտարարել է հաջորդ տարվա վերջին արտահերթ ընտրությունների անցկացման մասին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ 2026 թվականի վերջին երկրում կանցկացվեն խորհրդարանական, հնարավոր է՝ նաև նախագահական ընտրություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա տեղեկացրել է լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
«Ահա և պաշտոնապես թևակոխեցինք ընտրական տարի. մեկ տարվա ընթացքում կունենանք ընտրություններ։ Հիմա մնում է միայն պատրաստվել ընտրություններին։ Կտեսնենք, թե ինչ դաշինքներ և թեկնածուներ են մասնակցելու։ Կտեսնենք նաև՝ լինելու են միայն խորհրդարանական, թե՞ նաև նախագահական ընտրություններ։ Դա կորոշեն լիազոր մարմինները (նախագահը և խորհրդարանի խոսնակը - խմբ.)»,- հայտարարել է Վուչիչը։
Երկրում բողոքի ցույցերի ֆոնին Սերբիայի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր 2026-ի վերջին կամ 2027 թվականի սկզբին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մասին։
Նոյեմբերի 30-ին սերբական երեք համայնքներում տեղի էին ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցում, նախնական տվյալներով, հաղթել է իշխող Սերբիայի առաջադեմ կուսակցությունը: