9277 դիտում
09:14 16-05-2018
Արտահերթ ընտրությունների անցկացման հիմքեր կարող են ստեղծվել ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել միայն ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով: Միայն թե, ՀՀԿ-ն ամեն կերպ փորձում է խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրենք քննարկելու են Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:
«Կքննարկենք, կարծում եմ, որ այս տարի»,- ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ նշել է նա: Նոր Սահմանադրությամբ բավական խճճված ու բարդացված են խորհրդարանը լուծարելու և ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունները: Բայց այնուամենայնիվ, կան սահմանադրական հնարավորություններ՝ իրագործելու այս նպատակը:
Թերթը պարզեց, որ Սահմանադրության 92-րդ հոդվածը, որն ամրագրում է ԱԺ արտահերթ ընտրության կարգը, խորհրդարանի կողմից փոփոխման ենթակա դրույթների թվին է պատկանում:
Այսինքն՝ Սահմանադրության այդ հոդվածը կարող է փոփոխվել և ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հիմքեր կարող են ստեղծվել հենց ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ:
Բայց այդ փոփոխությունները կարող են իրականացվել ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` 70 ձայնով: Այստեղ, իհարկե, կա որոշակի դժվարություն, քանի որ խորհրդարանական երեք՝ «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ խմբակցություններն ունեն 48 պատգամավոր, և անհրաժեշտ է ևս 22 ՀՀԿ-ականի աջակցություն: Մի հանգամանք, որին հեշտ չէ հասնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
45219 դիտում
09:56 06-06-2018
ԱԺ ՀՀԿ-ական ղեկավար կազմի հրաժարականի հարցը բարձրացնելու իրավական հիմքեր են ստեղծվել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9130 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան