211652_close_icon

Մեր երեխեքի բերանից կտրում ենք, տուն սարքում, թող ասեն՝ ինչ է լինելու․ ակցիա՝ քաղաքապետարանի մոտ. Oragir.news

views-count3499 դիտում article-date 22:01 27-11-2025
Բաբաջանյան այգիներ կոչվող տարածքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել քաղաքապետարանի դիմաց։ Նրանք պահանջում էին լուծել սեփականության իրավունքի հարցը։

Oragir.News-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից Գևորգ Կոստանյանն ասաց․

«Մենք այստեղ հավաքվել ենք Ծովակալ Իսակովի 50/3-ի հարակից սեփական տների բնակիչներով, այնտեղ թաղամասի հիմնական մասը անօրինական է, ինքնակամ շինություններ է ու արդեն 15-16 տարուց ավել է այնտեղ մարդիկ ապրում են, ստեղծում են, անում են, բայց ոչ մեկ չգիտի իր ճակատագիրը հետագայում ինչ է դառնալու։ Հիմա մենք հավաքվել ենք, եկել ենք, որպեսզի հասկանանք՝ մեր արածը ինչ է լինելու, հետագայում փաստաթուղթ մեզ տալու են, չեն տալու։ Մենք մեր երեխեքի բերանից կտրում ենք, տուն ենք սարքում, ունենալու ենք, թե չենք ունենալու, վաղը գալու են քանդեն։ Բոլորս էլ պատրաստ ենք, թող գումար ասեն, վճարենք, մեզ մեր հողի դոկումենտները տանդ, այդ գումարով էլ մեր հայրենիքը շենացնեն, զենք առնեն, ուժեղացնեն»։

Նա նշեց, որ սպասում են քաղաքապետարանից որևէ պաշտոնյա ընդունի իրենց և պատասխանի իրենց հուզող հարցերին։
 
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր