44126 դիտում
10:14 06-09-2017
Արտաշատի ոստիկանները պարզել են Արտաշատում BMW-ի միջից կրակոցներ արձակած ու փախուստի դիմած կասկածյալի ինքնությունը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ պարզել են սեպտեմբերի 3-ին Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 29 շենքի դիմաց կրակոցներ արձակած, այնուհետև փախուստի դիմած կասկածյալի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ՝ 31-ամյա Գոռ Սիմոնյանն է, ով այդ օրը, ժամը 15։00-ի սահմաններում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայի միջից գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել։
Դեպքի վայր ժամանած Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակի 3 պարկուճ։
Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ Գ. Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12733 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ