Ռոնալդուի և Ջորջինայի հարսանիքը կկայանա Մադեյրայում. հայտնի են մանրամասները
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա ընտրյալը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, իրենց հարսանեկան արարողությունը կանցկացնեն Մադեյրա կղզում: Այս մասին հայտնում է պորտուգալական Jornal da Madeira-ն։
Ըստ աղբյուրի՝ պսակադրությունը տեղի կունենա ֆուտբոլիստի հայրենի Ֆունշալ քաղաքի մայր տաճարում, որին կհաջորդի տոնական ընդունելությունը տեղի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում։
Նախատեսվում է, որ հարսանիքը կանցկացվի փակ ձևաչափով՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո, բայց նախքան Սաուդյան Արաբիայի նոր մրցաշրջանի մեկնարկը։
Հիշեցնենք, որ դեռ օգոստոսի 11-ին հայտնի էր դարձել, որ 40-ամյա պորտուգալացին ամուսնության առաջարկություն է արել Ջորջինային։ Զույգը միասին է 2016 թվականից և մեծացնում է 5 երեխայի: