Լիոնել Մեսիի ու Անտոնելա Ռոկուցոյի հարսանիքը կկայանա հունիսի 30-ին
«Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին իր հարսնացուի` Անտոնելա Ռոկուցոյի հետ կամուսնանա այս ամռանը:
Հարսանիքը տեղի կունենա հունիսի 30-ին` ֆուտբոլիստի հարազատ քաղաքում` Ռոսարիոյում:
Մեսին Անտոնելայի հետ միասին ապրում է արդեն 10 տարի: Նրանք երկու զավակ ունեն` Տիագուն (4 տարեկան) և Մատեոն (1 տարեկան):
Նշենք, որ հարսանիքից առաջ` հունիսի 24-ին, Մեսին կտոնի իր 30-ամյակը:


