211652_close_icon

ՀԷՑ-ը շարունակելու է բնականոն գործունեությունը մինչև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցման ավարտը

views-count757 դիտում article-date 20:25 19-11-2025
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ի նիստում որոշել էր դադարեցնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության՝ էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀԷՑ» ՓԲԸ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի տարածած հաղորդագրությունում նշվում է.

«Համաձայն գործող իրավակարգավորումների՝ մինչև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցմանն ուղղված օրենսդրությամբ նախատեսված գործընթացների ավարտը, ընկերությունը՝ գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող ժամանակավոր կառավարչի կառավարման ներքո, շարունակելու է իր բնականոն գործունեությունը՝ իրականացնելով էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայով վերապահված գործառույթները և ապահովելով դրանց շրջանակում նախատեսվող դրամական հոսքերի անընդհատությունը, այդ թվում ստանձնված պարտավորությունների ժամանակին և ամբողջական կատարումը»:

Մասնավորապես՝ վերոգրյալի համատեքստում, բացի ընկերության ունեցած պարտավորությունների ընթացիկ մարումներից, ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո իրականացվել է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պարտավորության մայր գումարի վաղաժամկետ մարում:

Հիմք ընդունելով ընկերության ֆինանսական վիճակը՝ աներկբա է, որ ընկերությունն իր բնականոն գործունեությանն անհրաժեշտ բոլոր պայմանագրային պարտավորությունները կատարում է հավուր պատշաճի՝ ըստ հաստատված վճարումների պլանի և կատարողական ակտերի»,- նշված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր