1141 դիտում
10:45 19-01-2021
Բաշխման էլեկտրական ցանցերում տեխնոլոգիական կորուստները կնվազեն․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը մասնավորեցումից հետո իրականացնում է իր առաջին ծավալուն՝ շուրջ 750 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիրը, որը ամբողջությամբ կավարտվի 2028 թվականին։ Այս բառացի մեջբերումը ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից է (մինչեւ 2040 թ․)։ Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, ներկայումս 7 տարի ժամկետով՝ մինչեւ 2026 թ․, բաշխման էլեկտրական ցանցերը կառավարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին է վերապահված նաեւ էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարի դերը։
Ներդրումային ծրագրի մանրամասների մասին պետական աղբյուրից՝ ՏԿԵՆ-ից զատ «ՀՀ»-ն որոշ պարզաբանումներ ստացավ նաեւ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից։ Մենք ցանկացանք նախ տեղեկանալ, թե ոչ թե շուրջ, այլ՝ հստակ՝ ներդումային ի՞նչ գումարի մասին է խոսքը։ Ընկերության հասարակայնության եւ կորպորատիվ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը ասաց, թե խոսքը 726 մլն դոլարի մասին է։ Մեր մյուս հստակեցումը վերաբերում էր հետեւյալին․ եթե այս պահին ծրագիրն արվում է, երբվանի՞ց է սկսվել եւ ցայսօր ինչ է արվել։
Ըստ լրատվության այս աղբյուրի՝ ներդրումային ծրագիրը 2016-ից է սկսվել, ներառում է 2016-2027 թթ․ ժամանակահատվածը։ Ներդրումային ծրագրի 30 տոկոսն արդեն իրականացվել է․․․»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4858 դիտում
22:29 12-04-2017
Համատեղ ուսումնական վարժանք Հայաստանի էլեկտրական ցանցերում
29513 դիտում
01:30 15-10-2020
Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները. Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
568 դիտում
11:31 05-05-2024
Դժոխքը մի օր ավարտվելու է, իսկ իրենց չարագործությունների ռեսուրսը մի օր սպառվելու է․ Տիգրան Աբրահամյան
889 դիտում
08:58 04-05-2024
«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
769 դիտում
08:47 04-05-2024
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»