211652_close_icon

Մալթայի հավաքականը 4 տարվա ընդմիջումից հետո հաղթել է Մունդիալի ընտրական փուլի խաղում

views-count1099 դիտում article-date 19:25 17-11-2025
Մալթայի ազգային հավաքականը 4 տարվա ընդմիջումից հետո հաղթանակ է տարել աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում:

Մալթացիներն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի G խմբի նախավերջին տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել են Ֆինլանդիայի հավաքականին:

Մալթայի հավաքականը Մունդիալի ընտրական փուլում նախորդ անգամ հաղթական խաղ էր գրանցել 2021 թվականի սեպտեմբերի 1-ին (3-0, մրցակիցը՝ Կիպրոս):

Մալթայի հավաքականն ունի 5 միավոր և չորրորդն է ԱԱ-2026-ի ընտրական փուլի G խմբում։

Նմանատիպ նյութեր