211652_close_icon

Պորտուգալիան 9-1 հաշվով հաղթեց Հայաստանին

views-count1351 դիտում article-date 20:17 16-11-2025
Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պորտուի «Դրագաու» մարզադաշտում ուժերն էր չափում Պորտուգալիայի ընտրանու հետ։

Հանդիպումն ավարտվեց Պորտուգալիայի օգտին՝ 9-1 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձան Ժոաու Նեվեշն ու Բրունու Ֆերնանդեշը։ 1-ական գոլ խփեցին Ռենատու Վեյգան, Գոնսալու Ռամուշը և Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։

Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակը Էդուարդ Սպերցյանն է։

Պորտուգալիան F խմբում վաստակեց 13 միավոր և ուղիղ որակավորվեց աշխարհի 2026 թվականի առաջնությանը։ Հայաստանի ազգային հավաքականը 3 միավորով եզրափակեց խումբը։

Նմանատիպ նյութեր