Պորտուգալիան առանց Ռոնալդուի հաղթեց Ֆրանսիային և առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն. տեսանյութ
Սենսացիոն կերպով ավարտվեց 2016 թվականի Եվրոպային առաջնությունը: Գրեթե բոլորը եզրափակիչում հաղթողի գլխավոր հավակնորդ էին համարում տանտերերին` Ֆրանսիայի հավաքականին:
Պորտուգալիայի հետ խաղում ֆրանսիացիները հենց սկզբից մեծ առավելություն ունեին: Իսկ երբ արդեն 23-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, թերևս մարդ չմնաց, որ կասկածեր Ֆրանսիայի վերջնական հաղթանակին:
Սակայն ի պատիվ պորտուգալացիներին, նրանք Ռոնալդուի կորուստից հետո ոչ միայն հուսահատ չեղան, այլ նաև ավելի համախմբված, ավելի գրագետ սկսեցին գործել:
Հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին: Լրացուցիչ ժամանակում նույնպես ամեն ինչ անփոփոխ էր: Թվում էր, թե գործը կհասնի 11 մետրանոց հարվածաշարի, սակայն 110-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Էդերը կարողացավ բացել հանդիպման հաշիվը և հաղթանակ պարգևել Պորտուգալիային` 1:0:
Պորտուգալիան առաջին անգամ պատմության մեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Այստեղ միայն կարելի է այս թիմի մասին ասել. հալալ է: Չունենալով այնքան էլ հզոր կազմ, թիմը զուտ խաղային և մարզական հատկանիշների շնորհիվ կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները և չեմպիոն հռչակվել: Ընդ որում, հաղթանակը կորզելով առանց Կրիշտիանու Ռոնալդուի:
[b]Եվրո-2016, եզրափակիչ
[/b]
Ֆրանսիա-Պորտուգալիա
Էդեր, 110