211652_close_icon
views-count2224 դիտում article-date 23:57 14-11-2025

Արգելվել է Wargonzo-ի թղթակցի մուտքը Հայաստան

Ռազմական թղթակից Դմիտրի Սելեզնյովին, որը ընտանիքի հետ եկել էր Հայաստան` հանգստանալու, մուտքը մերժվել է Երևանի օդանավակայանում, հաղորդում է WarGonzo Telegram–ալիքը։

Թղթակիցը սպասում է վերադարձի չվերթին և փաստաթղթերին, որոնք հիմնավորում են Հայաստանի անվտանգության ծառայությունների որոշումը։

Դմիտրին մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, 44–օրյա պատերազմի ժամանակ աշխատել է որպես ռազմական թղթակից և պարբերաբար այցելել է Հայաստան՝ քաղաքական իրադարձությունները լուսաբանելու համար։

 

Նմանատիպ նյութեր