211652_close_icon

Սիրիան շուտով կարող է դեսպանատուն բացել Թուրքիայում

views-count1162 դիտում article-date 20:30 14-11-2025
Սիրիայի արտգործնախարար Էսադ Հասան Շեյբանին անդրադարձել է Թուրքիա-Սիրիա հարաբերություններին և ընդգծել, որ մոտ են Թուրքիայում Սիրիայի դեսպանատան բացմանը:

«Թուրքական կառավարության հետ քննարկումները շարունակվում են: Իհարկե, մեզ համար Թուրքիայում մեր դեսպանությունն ու ծառայությունն ունենալը կարևոր է, որովհետև Թուրքիայի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունենք»,- ասել է նա:

Նշենք, որ վերջինս նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել Լոնդոն կատարած պաշտոնական այցի ընթացքում, որտեղ բրիտանական ուղեղային կառույցներից մեկում՝ «Chatham House»-ում, մասնակցել է «Արտաքին քաղաքականություն նոր Սիրիայի համար» խորագրով քննարկմանը:

Ermeniahber

Նմանատիպ նյութեր