Սիրիան կարող է մտնել ԵՏՄ-ի կազմ
Դամասկոսն ու Մոսկվան բանակցություններ են սկսել Եվրասիական տնտեական միությանը Սիրիայի անդամագրվելու շուրջ: Այդ մասին հայտնել է Սիրիայի վարչապետ Ուաել ալ-Խալքին:
«Ռուսական կոմղի հետ բանակցություններ են տարվում ԵՏՄ-ին անդամակցելու և ազատ մաքսային գոտուն միանալու շուրջ: Մենք դրանում միայն օգուտ ենք տեսնում, ինչպես նաև հարաբերությունների ամրապնդում մեր բարեկամական երկրների հետ»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Դամասկոսի միջև արդեն ստորագրվել են պայմանագրեր՝ գազամշակման գործարանների, էլեկտրակայանների շինարարության շուրջ: