211652_close_icon

Ձերբակալավել է «Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանը. փաստաբան

views-count667 դիտում article-date 11:26 14-11-2025
Քիչ առաջ քաղաքային համարով զանգ ստացա Իշխան Խոսրովյանից։ Նա հայտնեց, որ իրեն ձերբակալել են, գտնվում է Երևանի ոստիկանության քաղաքային վարչությունում, ու շուտով տեղափոխելու են Երևանի քննչական: Այս մասին հայտնել է փաստաբան ռուբեն Մելիքյանը:

Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ գործընկերները չեն կարողանում կապվել «Անտիֆեյք»-ի աշխատակից Իշխան Խոսրովյանի հետ, հավանաբար նրան նույնպես ձերբակալել են:

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի»-ի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են 2 ամսով։ Երեկ բերման է ենթարկվել նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը:

Նմանատիպ նյութեր