211652_close_icon
views-count4618 դիտում article-date 16:32 01-03-2025

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, «Գազի թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 25-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գազի թունավորում» ախտորոշմամբ «Թալին» բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 հոգի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Ավդալյանի գլխավորությամբ պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 64-ամյա Վաղինակ Ս․-ն, 10-ամյա Ա․ Ս․-ն, 58-ամյա Սուսան Ն․-ն, 31-ամյա Մելիննա Գ․-ն և 11-ամյա Ս․ Ս․-ն:

Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք թունավորումը ստացել են իրենց տան առաջին հարկում դրված բենզինային գեներատորի աշխատանքից արտամղված գազերի հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության  Թալինի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր