«Մարտի 1-ի» գործով Ռոբերտ Քոչարյանը կանչվել է հարցաքննության. ՀՔԾ. tert.am
«Մարտի 1-ի» գործով Հատուկ քննչական ծառայությունը նոր բացահայտումներ է արել, քրեական գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով 2008-ի մարտի 1-ին ՀՀ նախագահն էր։
Քոչարյանին հարցաքննության կանչելու մասին լուրը [url=http://www.tert.am/am/news/2018/07/03/Robert%E2%80%93kocharyan/2732518]Tert.am[/url]-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից. «Այո, Ռոբերտ Քոչարյանին ծանուցում է ուղարկվել հարցաքննվելու վերաբերյալ»։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռևս փետրվարին հայտնել էր, որ 2017-ին «Մարտի 1-ի» գործով 100-ից ավելի հարցաքննություններ են եղել։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/07/03/Robert%E2%80%93kocharyan/2732518]կայքում[/url]։