Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը
2025-2026 թթ. սեզոնի 45-րդ շաբաթվա ընթացքում լաբորատոր հետազոտություններով հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից:
ՀՎԿ ազգային կենտրոնը կրկին հորդորում է
հիվանդություններից և բարդություններից խուսափելու համար՝
ՀՎԿ ազգային կենտրոնը կրկին հորդորում է
հիվանդություններից և բարդություններից խուսափելու համար՝
- Պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ (դիմեք պոլիկլինիկա կամ ամբուլատորիա),
- Խուսափեք շփումից շնչառական վարակով մարդկանց հետ,
- Հիվանդության դեպքում մնացեք տանը, երեխաներին նույնպես մի՛ ուղարկեք դպրոց կամ մանկապարտեզ,
- Կապվեք բժշկի հետ, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ:


