211652_close_icon
views-count1441 դիտում article-date 18:29 02-11-2025

«Ինտերը» հաղթեց «Վերոնային»

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Վերոնային»։ Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց «Ինտերի» լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին։

40-րդ րոպեին պատասխան գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ժիովանեն։

Ավելացված չորրորդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Վերոնայի» դանիացի պաշտպան Մարտին Ֆրեսեն։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բացակայում էր հայտացուցակից։

«Ինտերը» 21 միավորով ընթացիկ երկրորդ տեղում է, «Վերոնան» 18-րդն է՝ 5 միավոր։

Նմանատիպ նյութեր