211652_close_icon

Առանց Արարատ լեռան. այսօրվանից Հայաստանի անձնագրերում մուտքի կամ ելքի նոր կնիքն է դրվում

views-count1162 դիտում article-date 19:55 01-11-2025
Այսօրվանից Հայաստանի անձնագրերում մուտքի կամ ելքի նոր կնիքն է դրվում։

Սոցցանցերի օգտատերերը հրապարակում են կադրեր, որոնցում երևում է, որ Արարատի պատկերը հեռացվել է Հայաստան մուտքի/ելքի կնիքներից։

Նշենք, որ որոշումը կայացվել է սեպտեմբերի 11–ին։ Նոր որոշման համաձայն, ամսաթիվ-կնիքի վրա հայերենով և անգլերենով նշվում են «ՀԱՅԱՍՏԱՆ», «ARMENIA» բառերը, պետական սահմանի անցման կետի անվանումը, պետական սահմանը հատելու օրը, ամիսը և տարեթիվը, ստուգիչ թիվը, ելքի կամ մուտքի նշանը, ամսաթիվ-կնիքի համարը, ինչպես նաև պատկերված են համապատասխանաբար` օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային անցման կետերի տարբերանշանները։»

Նմանատիպ նյութեր