211652_close_icon
views-count1198 դիտում article-date 19:56 31-10-2025

Թուրքիան և Սիրիան սկսել են համատեղ զորավարժությունններ անցկացնել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի բանակի ստորաբաժանումները սկսել են համատեղ ուսումնական պատրաստություն Թուրքիայի ռազմակայաններում և ուսումնավարժարաններում։

Հայտարարության մեջ նշվում է, որ գործընթացը իրականացվում է երկու երկրների միջև ստորագրված «Համատեղ պատրաստության և խորհրդատվության» մասին հուշագրի շրջանակում։

Սիրիացի զինվորականները ներկայումս մասնակցում են Թուրքիայում անցկացվող տեսական և գործնական դասընթացներին։

Նախարարությունը նաև ընդգծել է, որ Անկարան հետևում է Սիրիայի Դեմոկրատական Ուժերի (ՍԴՈւ- քրդական զորաջոկատներ)՝ Սիրիայի ժամանակավոր կառավարությանը ինտեգրվելու գործընթացին։

Աղբյուր՝ Ermenihaber
 

Նմանատիպ նյութեր