Սիրիան զենիթահրթիռային համալիրներն ուղղել է դեպի Թուրքիան
Սիրիան զենիթահրթիռային համալիրներ է տեղակայել թուրք-սիրիական սահմանին: Այս մասին հաղորդել է քուվեյթյան Al-Rai-Alaam թերթը:
Թերթի պնդմամբ՝ ԶՀՀ-ները տեղակայվել են, որպեսզի Սիրիայի օդային տարածքը թուրքական կողմից հատելու դեպքում հնարավոր լինի հարվածել թուրքական կործանիչներին:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Սիրիայի բանագնաց Բաշար Ալ Ջաֆարին նամակ էր հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունին, որում ասվում էր, որ թուրքական բանակն աջակցել է հայաշատ Քեսաբ բնակավայրի վրա «Ջեբհաթ Ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից իրականացված հարձակմանը: