Թուրքիան և Սիրիան հրeտանակոծել են միմյանց տարածքները
Թուրքիայի և Սիրիայի միջև տեղի է ունեցել հրատանակոծություն: Տեղեկությունների համաձայն թուրքական կողմը կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ այն բանից հետո, երբ Սիրիայի տարածքից արձակված 6 ական ընկել է Թուրքիայի սահմանային Հաթայ նահանգի Յայլադաղը շրջանի վրա:
Տուժածների մասին տեղեկություներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Սիրիայի և Թուրքիայի՝ առանց այդ էլ լարված հարաբերություններն էլ ավելի սրվեցին մարտի 23-ից հետո, երբ թուրքական օդուժը հարվածով վայր գցեց թուրքական օդային տարածքը հատած սիրիական 2 կործանիչներից մեկը: