«Դավիթ Համբարձումյանն ամուր կամք ունի». ընդդիմադիր պատգամավորներն այցելել են ՔԿՀ
                        «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցինք մեր ընկեր, Մասիս համայնքի ղեկավար, անվստահության գործընթացում ընդդիմության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին։ Այս մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այս օրերին շատ խոսվեց Դավիթ Համբարձումյան անձի, համայնքի ղեկավարի և քաղաքական գործընթացներում պատասխանատվություն ստանձնած գործչի մասին:
Իշխանության կանխատեսելի վարքագծի պայմաններում, նույնիսկ անազատության մեջ, Դավիթն իր կեցվածքով և սկզբունքային դիրքորոշումներով շարունակում է ամուր կամք և վճռականություն դրսևորել»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: