211652_close_icon

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

views-count478 դիտում article-date 20:06 30-10-2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացրել։

Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
 
Քննարկվել են աշխատանքային 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքման, ՏԿԵՆ բյուջեի կազմում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականների վերաբերյալ հարցերը։
 
Նախարարը հանձնարարել է ակտիվացնել հավաքումների գործընթացը՝ տարեվերջին բարձր կատարողականներ ապահովելու նպատակով։
 
Քննարկվել են նաև համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի, հրատապ աշխատանքների հետ կապված հարցեր։
 

Նմանատիպ նյութեր