211652_close_icon
views-count2797 դիտում article-date 09:39 29-10-2025

Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում․ կարգալույծը չի կարող կարգալույծ անել․ Փաշինյան

Սենսացիոն նորություն՝ Կտրիճ Ներսիսյանից։ Նա հիշել է, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի Կանոնագիրք և, Կանոնագրքին հղում անելով, փորձում է հիմնավորել, որ Տեր Արամ Ասատրյանը չի կարող պատարագ մատուցել Հովհաննավանքում, այն  հիմնավորմամբ, որ կարգալույծ է հռչակված։

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հենց այստեղ է խնդիրը, որ Կանոնագիրք Հայոցի համաձայն Կտրիճ  Ներսիսյանը չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը, և այդ փաստի բերումով կարգալույծ է, հետևաբար կարգալույծը չի կարող կարգալույծ անել, հետևաբար Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում, և ես, ինչպես նախորդ կիրակի, այս կիրակի ևս Հովհաննավանքում մասնակցելու եմ պատարագին»,-ասել է Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր