211652_close_icon

Հովհաննավանքի ոչ լեգիտիմ ծեսը, ոչ լեգիտիմ ծիսակատարով. իրավական գնահատական. Էդմոն Մարուքյան

views-count919 դիտում article-date 19:47 26-10-2025
Արդյո՞ք Փաշինյանը կկարողանար հովանավորել և կազմակերպել այդ ոչ լեգիտիմ ծեսը, եթե չլինեին պետական, իշխանական և ոստիկանական լծակները։

Վտահ եմ, որ չէր կարողան նման բան անել: Ոչ լեգիտիմ ծեսը նոր դուռ է բացում նմանատիպ ոչ լեգիտիմ գործողությունների համար, քանի որ այն լեգիտիմության ճգնաժամի հիմք է դնում և ձևավորում է վտանգավոր և վատ ավանդույթ։ Եկեղեցիները, վանքերը և այլ սրբավայրերը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր ժառանգությունն են։ Անկախ դրանց նկատմամբ սեփականության իրավական կարգավիճակից, կրոնական ծեսեր կատարելու և պատարագներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես վերապահված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու, բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր