211652_close_icon

Բանակի թեման օգտագործվում է նախընտրական նպատակներով. Տիգրան Աբրահամյան

views-count670 դիտում article-date 11:44 25-10-2025
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը  գրել է․

«Պաշտպանության նախարարը եթերում անդրադառնալով պարտադիր ժամկետային ծառայության կրճատմանը, նշեց, որ բանակը հասարակության համար պետք է լինի ցանկալի, ընկալելի և կալանավայրի չվերածվի:

Եթե ակնարկ է արվում բանակում ոչ կանոնադրական բարքերի մասին, ապա հիշեցնեմ, որ արդեն 7.5 տարի է՝ ՔՊ-ն իշխանության է և դա սեփական իշխանությանն ուղղված ծանր մեղադրանք է:

Երկրորդ, եթե սա քննարկվում է պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատման համատեքստում, ապա պետական առաջնահերթությունները, որոնք կապված են մեր քաղաքացիների անվտանգության և երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հետ, պետք է դիտարկվեն ոչ թե հանրության հաճելու ակնթարթների կամ ցանկությունների, այլ առաջադրված մարտական խնդիրների տրամաբանության ներքո:

Սա նաև որոշակի առումով անկեղծության պոռթկում էր առ այն, որ այս փոփոխությունը բխում է ո´չ թե երկրի անվտանգային անհրաժեշտությունից, այլ հանրությանը հաճելի փոփոխություններ մատուցելու տրամաբանությունից, ինչն անխոս իր մեջ նախընտրական ընդգծված հետք ունի:

Շարունակելի»:

Նմանատիպ նյութեր