Կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը նոր հայտարարություն է արել
Կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ) նոր հայտարարություն է արել.
«Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, Օհանավան, Ուշի և հարակից համայնքների հարգարժան բնակիչներ, գնահատելով Ճշմարտության նկատմամ Ձեր վերաբերմունքը, խնդրում եմ, որ միասնաբար պահենք Սուրբ Հովհաննավանքի հոգևոր-աղոթական միջավայրը, շարունակենք Սուրբ Հովհաննավանք գալ որպես ուխտավոր` խոնարհվելու Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքներին և միասնաբար հանդիպելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որից է բոլորիս զորությունը, օգնությունը և իմաստությունը. ամեն։ Խնդրում եմ Ձեր աղոթքներում հիշել նաև ինձ։
Արամ քահանա Ասատրյան
Հովհաննավանքի հոգևոր հովիվ»:
Հիշեցնենք, որ hոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է եղել։ Կարգալույծ քահանան չի ընդունում այս որոշումը և ժողովրդին հրավիրել է մասնակցելու Սուրբ Հովհանավանքում իր ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին և Սուրբ Հաղորդություն ստանալու։
Նրան աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրել, որ ինքը ևս մասնակցելու է կարգալույծ քահանայի ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին։