211652_close_icon

Շուտով բոլորս միասին մի մեծ թիմ ենք լինելու և մարդկանց իրավունքները պաշտպանված են լինելու. Նարեկ Կարապետյան

views-count2602 դիտում article-date 15:39 23-10-2025
Գյումրիում ժողովրդական բողոքի ժամանակ կալանավորվել են տասնյակ գյումրեցիներ, այդ թվում` մեր Ռուբենը։ Այս մասին գրել է «Մեր Ձևով»  շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Ռուբենը, ով մասնագիտությամբ փաստաբան է, իր պարտքն է համարում գտնվել իր համաքաղաքացիների կողքին և իրականացնել իր մասնագիտական գործունեությունը։

Նկարնում կտեսնեք թե ինչպես է Ռուբենը , ձեռքերը վեր բարձրացրած , փորձում հանդարտեցնել իրավիճակը:

Հարյուրավոր մարդկանց անհարկի ձերբակալողները հաշվի չեն առել ,որ Ռուբենը "Մեր Ձևով" շարժման անդամ է և նրա մեջքին է հազարավոր կամավորներից կազմված մեր Մեծ Թիմը:

Եկեք պատկերացնենք ապօրինի կալանավորված այն քաղաքացիների և նրանց ընտանիքների վիճակը, ում մեջքին չկան մեծ թիմեր։

Շուտով բոլորս միասին մի մեծ Թիմ ենք լինելու և մարդկանց իրավունքները պաշտպանված են լինելու»:

Նմանատիպ նյութեր