211652_close_icon

Երևանում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ

views-count1378 դիտում article-date 14:48 21-10-2025
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Երևան քաղաքում՝  համաձայն «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ» ստուգաթերթի։ 

Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «ՍԼԱՅՄԵՐ» տեսակի խաղալիքը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և պարունակում է վտանգավոր բաղադրիչներ։

Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել են արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման և ոչնչացման վերաբերյալ կարգադրագրեր։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված տեսակի խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ հետագայում երեխաների առողջությանը հասցվելիք վնասներից խուսափելու համար։

Նմանատիպ նյութեր