211652_close_icon

Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ բախվել են «BMW»-ն և «Hyundai»-ն․ կա վիրավոր․օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու պարեկները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count17251 դիտում article-date 21:35 20-10-2025
Հոկտեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 40-ամյա Արմեն Ա․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ, 40-ամյա Վահե Մ․-ի վարած «Hyundai» ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Մ․ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի «1-03» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Միքայելյանն ու Արթուր Արզումանյանը։

Վթարի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մակար Միրոզյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևանի քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր