211652_close_icon

Մեր քաղաքականության հեղինակը մենք չենք, ժողովուրդն է. բոլորի շանսերի մասին գնահատականը նրանք կտան. Փաշինյան

views-count1324 դիտում article-date 15:23 16-10-2025
Մեր բոլորի շանսերի մասին գնահատական կտա ժողովուրդը: Այն քաղաքականությունը, որը մենք 2021 թվականից ի վեր իրականացնում ենք, այդ քաղաքականության հեղինակը մենք չենք, ժողովուրդն է, որ շատ ավելի իմաստուն է, քան ցանկացած քաղաքական գործիչ և ուժ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ մի խնդիր ունի ժողովուրդը, որ մի միասնական ձեռք չունի, որ վերցնի և այդ ծրագիրը գրի:

2021 թվականի ընտրությունների քարոզարշավների և հետագա հաղորդակցությունների արդյունքներով մենք ենք դարձել այն ձեռքը, որը ձևակերպել է այդ ծրագիրը «Իրական Հայաստանի» գաղափարախոսության տեսքով և իրականացնում է»,-նշեց նա:

Նա հավելել է, որ ժողովուրդն աջակցում և պաշտպանում է այդ ծրագիրը:

Նմանատիպ նյութեր