211652_close_icon

ՀՀ որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

views-count697 դիտում article-date 23:59 15-10-2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 5-11-ը:

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 8-ին և 10-ին,
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 7-9-ը,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 5-ին և 8-11-ը։

Ալավերդի քաղաքում՝
Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 7-ին, 9-ին և 11-ին,
Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 5-6-ը, 8-ին և 11-ին,
Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

Նմանատիպ նյութեր