211652_close_icon

Շախմատիստ Մարիամ Մկրտչյանը լրացրեց առաջին միջազգային վարպետի նորման

views-count508 դիտում article-date 22:00 15-10-2025
Մարիամ Մկրտչյանը 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնության շրջանակներում լրացրել է իր վերջին՝ 3-րդ կանանց գրոսմայստերի նորման և առաջին միջազգային վարպետի նորման։ Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

Մարիամը երկրորդ խաղատախտակի վրա 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և բարելավել իր վարկանիշը 35 կետով: Այժմ նրա վարկանիշը 2353 է:

Նշենք, որ քանի որ Մարիամի վարկանիշը արդեն գերազանցում է անհրաժեշտ 2300-ի շեմը նա կստանա կանանց գրոսմայստերի կոչումը:

Նմանատիպ նյութեր