211652_close_icon

Փաշինյանը Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին Ֆրանսիա է գործուղում

views-count439 դիտում article-date 19:27 15-10-2025
Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին 2025 թվականի հոկտեմբերի 20-22-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի «Բիզնեսը և մարդու իրավունքները» թեմայով համաժողովին և ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Սրբուհի Գալյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի
միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ֆրանսիայի

2․ Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի
19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։

Նմանատիպ նյութեր