211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը պատվիրակություններ է գործուղում Ֆրանսիա և Գերմանիա

views-count748 դիտում article-date 21:44 16-05-2025
Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝

1. Բեռլինի հայ մշակութային օրերին և ԺԱՖ 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության հայկական կազմակերպությունների, հայազգի կրթամշակութային, գործարար ոլորտի գործիչների և երիտասարդության հետ հանդիպելու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով՝

1) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2025 թվականի մայիսի 16-29-ը ներառյալ գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին՝ մայիսի 16-19-ը) և Ֆրանսիայի Հանրապետություն (Նիցցա՝ մայիսի 19-22-ը, Մոնպելիե՝ մայիսի 22-24-ը, Նիմ՝ մայիսի 24-ին, Մարսել՝ մայիսի 24-26-ը, Լիոն՝ մայիսի 26-29-ը).

2) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) հայրենադարձների ինտեգրման վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Նելլի 2 Ղուլյանին 2025 թվականի մայիսի 16-24-ը ներառյալ գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին՝ մայիսի 16-19-ը) և Ֆրանսիայի Հանրապետություն (Նիցցա՝ մայիսի 19-22-ը, Մոնպելիե՝ մայիսի 22-24-ը).

3) Գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Անժելա Ղուկասյանին 2025 թվականի մայիսի 23-29-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Մոնպելիե՝ մայիսի 23-24-ը, Նիմ՝ մայիսի 24-ին, Մարսել՝ մայիսի 24-26-ը, Լիոն՝ մայիսի 26-29-ը):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

 

Նմանատիպ նյութեր