211652_close_icon

Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել է սառեցնել կենսաթոշակային բարեփոխումները մինչև 2027 թվականը

views-count271 դիտում article-date 22:30 14-10-2025
Ֆրանսիայի կաբինետի նորանշանակ ղեկավար Սեբաստիան Լեկորնյուն առաջարկել է կասեցնել կենսաթոշակային բարեփոխումը մինչև 2027 թվականի նախագահական ընտրությունները՝ այդպիսով զիջումներ անելով Սոցիալիստական ​​կուսակցությանը, որն այլապես սպառնում էր կառավարությանը անվստահության ևս մեկ քվեարկությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

«Կենսաթոշակային բանավեճը միայն ֆինանսական հավասարում չէ։ Դա մեր սոցիալական պայմանագրի կարևոր մասն է։ Եվ այն նույնպես պետք է վերանայվի»,-ասել է Լեկորնյուն։
Սկզբնական կենսաթոշակային բարեփոխումը, որը 2023 թվականին Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցեր առաջացրեց, նպատակ ուներ լուծել կենսաթոշակային համակարգի պակասորդի խնդիրը։ Չնայած մեկ միլիոնից ավելի մարդ մասնակցեց ցույցերին, բայցևայնպես կենսաթոշակային տարիքը աստիճանաբար բարձրացնող օրենքը ուժի մեջ մտավ 2023 թվականի սեպտեմբերին։

Խորհրդարանում իր ելույթում Լեկորնյուն հավելել է, որ բարեփոխումների սառեցումը պետք է ուղեկցվի խնայողության ռեժիմով՝ անվերահսկելի պետական ​​ծախսերը զսպելու և բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար։

Նմանատիպ նյութեր