Յացենյուկը առաջարկել է սառեցնել Ռուսաստանի Դաշնության ակտիվներն ու ֆինանսները
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դիմել է Ուկրաինայի համաշխարհային գործընկերներին՝ առաջարկելով Ռուսաստանի Դաշնության ակտիվներն ու ֆինանսները սառեցնել այնքան ժամանակ, մինչև որ Ռուսաստանն իր զորքերը դուրս բերի Ուկրաինայի տարածքից: Այս մասին հայտնում է УНН լրատվականը:
Յացենյուկը նշել է, որ սահմանված պատժամիջոցներն արդյունք չտվեցին.
«Այդպիսի իրավիճակում ռուսական ագրեսիան զսպելու հնարավոր տարրերից մեկը պետք է լինի ռուսական բոլոր ակտիվների սառեցումն ու Ռուսաստանի հետ բանկային բոլոր գործարքների դադարեցումը»: