1213 դիտում
14:13 07-12-2023
Մինչև 2027 թվականը Գյումրին պետք է տնակներից ազատվի․ Գյումրիի քաղաքապետ
Մինչև 2027 թվականը կառավարությամբ որոշմամբ Գյումրին պետք է տնակներից ազատվի։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի ապամոնտաժվել է 58 տնակ, նույնքան էլ սեփականաշնորհվել է։
Մոտ երկու հարյուր տնակ ևս, եթե համապատասխանեն քաղաքաշինական նորմերին, կսեփականաշնորհվեն։
«Հիմա մենք տարբեր բարերարների հետ աշխատում ենք՝ սոցիալական բնակարաններ ենք կառուցում ու փորձում ենք հնարավորինս շուտ մարդկանց տնակներից հանենք։ Ես անձամբ տնակում տասը տարի ապրել եմ, գիտեմ՝ ինչքան դժվար է»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Այս պահին Գյումրիում դեռ մոտ 2600 տնակ կա, որից 2002-ում մարդիկ բնակվում են, իսկ երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում դեռևս հաշվառված 1016 ընտանիք կա։

Նմանատիպ նյութեր
2219 դիտում
11:48 06-12-2019
Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից. Նիկոլ Փաշինյան
11219 դիտում
18:57 20-07-2017
Գյումրիի տնակներից մեկում ապրող Սիրուշ Տոնոյանը և իր 5 երեխաները նոր բնակարան են ստացել
Այս բաժնից
1159 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
994 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը