211652_close_icon

Արսեն Թորոսյանն այսօր եղել է «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում

views-count379 դիտում article-date 20:00 14-10-2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ նախատեսված այցի շրջանակում՝ նախարար Արսեն Թորոսյանն այսօր եղել է Նուբարաշեն վարչական շրջանում գործող «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում։  Այս մասին հայտնում են նախարարությունից։

«Նախարարը շրջել է հաստատության տարածքում, տեղում ծանոթացել մատուցվող ծառայությունների ընթացքին, տեղեկացել երեխաների առօրյայի կազմակերպման և հետաքրքրությունների մասին։

Այցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել հաստատության շենքային պայմանների բարելավման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և մի շարք այլ հարցերի։
Նախարար Թորոսյանն ընդգծել է նաև երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների և կյանքի հիմնական հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի ընդլայնման կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր