Բուֆֆոնը իր կարիերան կարող է շարունակել MLS-ում
«Յուվենտուս»-ի 36-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կարող է իր կարիերան շարունակել MLS-ի ակումբներից մեկում: Սակայն դա տեղի կունենա թուրինյան ակումբի հետ Բուֆֆոնի պայմանագիրը լրանալուց հետո: Այդ մասին հայտնել է Բուֆֆոնի գործակալ Սիլվանո Մարտինան:
«Բուֆֆոնը «Յուվենտուս»-ի հետ պայմանագիրը երկերաձգել է երկու տարով: Նա ցանկանում է մնալ ակումբում և Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել 2018 թվականի աշխարհի առաջնությանը: Դրանից հետո նա դեմ չէ իր կարիերան MLS-ում շարունաելուն»,- հայտարարել է Մարտինան: